Մեր մասին
Մեր խանութի մասին
Մեր պատմությունը սկսվեց 2017 թվականից՝ մի փոքր երազանքով՝ յուրաքանչյուր ընտանիքի առաջարկել որակյալ, անվտանգ և մատչելի խաղալիքներ ու մանկական տրանսպորտային միջոցներ։
Bombastic-ում դուք կգտնեք լայն տեսականի՝ մանկական էլեկտրական մեքենաների, հեծանիվների, բենզինային կվադրոցիկլների և համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային խաղալիքների։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն արտադրանքի որակին և անվտանգությանը, այլև հաճախորդներին ջերմ ու արագ սպասարկմանը։
Մեր հաճախորդներն են ընտանիքները՝ ծնողներն ու երեխաները, որոնք փնտրում են անկրկնելի նվերներ և հետաքրքիր, զարգացնող խաղալիքներ։
Մենք նպատակ ունենք լինել վստահելի ուղեկից յուրաքանչյուր ընտանիքի համար՝ ճանապարհորդելու մանկության հրաշքների աշխարհում։
Հետևեք մեզ
Bombastic
Այսօր “Bombastic” ապրանքանիշի ներքո մենք առաջարկում ենք անվտանգ, բարձրորակ և դիմացկուն խաղալիքների ու մանկական ապրանքների լայն տեսականի՝ բոլոր տարիքի և ճաշակի համար: Մեր հավաքածուն ներառում է ինչպես մեր սեփական ապրանքանիշերը, այնպես էլ ավելի քան 15 հայտնի միջազգային անուններ, ներառյալ ZDToys, Blokees, Fondjoy, Area-X, Hot Wheels և այլն:
Մենք գործում ենք ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ, և շնորհիվ Հայաստանով մեկ տեղակայված մեր սեփական պահեստների՝ մենք ապահովում ենք արագ առաքում և արդյունավետ սպասարկում:
Մեկ հարկի տակ դուք կգտնեք ամեն ինչ՝ սկսած հեծանիվներից՝ լեռնային, սպորտային և հանգստի համար նախատեսված, մինչև եզակի խաղալիքներ, որոնք խթանում են երևակայությունը, խրախուսում են ֆիզիկական ակտիվությունը և ուրախություն են պարգևում երեխաներին:
Մեծածախ գնորդ
«Bombastic»-ը որպես վստահելի և փորձառու գործընկեր մեծածախ առևտրի ոլորտում՝ առաջարկում է համակողմանի աջակցություն և շահավետ համագործակցություն բիզնեսների, խանութների, սրահների և ոլորտում գործունեություն իրականացնող գործընկերների համար։
Մենք ներմուծում ենք անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրորակ մանկական ապրանքներ՝ էլեկտրական մեքենաներ, հեծանիվներ, բենզինային քառանիվներ և բրենդային խաղալիքներ։
Ինչու համագործակցել մեզ հետ՝
• Լայն տեսականի՝ արդի պահանջարկին համապատասխան
• Մրցունակ և ճկուն մեծածախ գներ
• Արագ առաքում և լոգիստիկ հարմար պայմաններ
• Տեխնիկական խորհրդատվություն և հետվաճառքային աջակցություն
• Կայուն և վստահելի համագործակցություն
Համագործակցություն և վճարում
Մենք աշխատում ենք Հայաստանի բանկերի հետ և առաջարկում հարմարավետ վճարման մեթոդներ՝ QR կոդ և խանութում ապառիկ։
Լրացուցիչ տեղեկությունների և պատվեր կատարելու համար խնդրում ենք լրացնել հայտի ձևը մեր կայքում։ Մեր մեծածախ վաճառքի մասնագետը կկապվի ձեզ հետ 40 րոպեի ընթացքում՝ մանրամասները ճշտելու և օգնելու համար։




